Չգիտես ինչու Պորտուգալիա-Հայաստան խաղից առաջ բոլորը խուսափում են, որ եթե Ռոնալդուն մասնակցելու է հանդիպմանը, ապա մեր ընտրանին դատապարտված է պարտության:
Ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ներկայացնում. Ռոնալդուն հավաքականում չի կարողանում իրեն դրսևորել այնպես, ինչպես արքայական ակումբի կազմում, մենք պետք է հաշվի առնենք, որ պորտուգալացիներն իրենց հիմնական շեշտը դնելու են հենց Ռոնալդուի վարպետության վրա, բայց ես ավելի քան վստահ եմ, որ Ռոնալդուին այդ օրը բավականին հեշտությամբ պետք է վնասազերծի Վարազդատ Հարոյանը, կարծում եմ խաղասկզբում թեկուզ և դեղին քարտի առկայությամբ մեկ-երկու անգամ պետք է կոպտությամբ կասեցնել Ռոնալդուին, ես սա պատահական չեմ ասում. դիտելով Ռոնալդուի ելույթները ազգային ընտրանու կազմում՝ ակնհայտ երևում է, որ նա հավաքականում խաղում է բավականին իներտ և գրեթե չի գնում կոշտ պայքարի:
Մենք չպետք է հուսալքված մտնենք խաղադաշտ, ես ավելի քան վստահ եմ, որ Յուրայի, Հենրիխի և մեր մյուս տղաների համատեղ ջանքերի շնորհիվ պորտուգալացիները ստիպված կլինեն առնվազն երկու անգամ խաղը սկսել դաշտի կենտրոնից:
Աստված մեզ օգնական։
Հաղ-թա-նակ.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել