Ընդհանուր առմամբ համամիտ եմ այն տեսակետին, որ սոցիալական գովազդի ամենամեծ նվաճումը էներգիայի խնայողության կոչ անող հոլովակներն են, որոնց ազդեցությունը չափվում է խնայված էներգիայի քանակով: Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է: Ինձ համար մեծ կարևորություն է, որ անմասն չենք մնալու շրջակա միջավայրին առնչվող խնդիրներին լուծում տալուց: Շատ շուտով ՀՀ արդարադատության նախարարությունը հուշագիր կստորագրի Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիր իրականացնելու նպատակով: Արդյունքում բացի բազմանիշ դրամական խնայողությունից, տարեկան կխնայվի մոտ 7 Մվտժ էներգիա, և արտանետումները մեկ տոննայից ավել կնվազեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել