Մի քանի ժամ առաջ Իջևանից-Երևան տանող ճանապարհին ՃՈ աշխատակիցները պահանջեցին որպեսզի արգելակեմ և դադարեցնեմ մեքենայիս ընթացքը: Ոստիկանները պնդում էին, որ գերազանցել էի սահմանված արագությունը: Նման դեպքերում արագության գերազանցումն արձանագրվում է տեխնիկական սարքով, իսկ նման կարևոր սարքերը, որոնք օգտագործվում են ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ հիմնավորելու համար, պետք է ունենան համապատասխան վկայական: Ոստիկաններին խնդրեցի ինձ տրամադրել արգաչափ սարքի վկայականը և, ինչպես տեսնում եք, նկարի մեջ վկայականի տրամադրման և ուժի մեջ լինելու ժամկետները փոփոխված են դպրոցում օգտագործվող ԾԵՓՈՆ-ով (ЗАМАСКА): 

Երևի ոստիկանները մտածում են, թե ՀԱՅ ՎԱՐՈՐԴԸ նման հեգնանքը, ցինիզմը, ապօրինությունը հանդուրժելու են, և դրա համար ոստիկանները չեն պատժվելու... ԷԼ ՉԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել