Նախորդ ստատուտիս հետքով. դպրոցահասակ երեխաներ ունեցող ընկերներիս համար. Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ տիկին Գայանե Սողոմոնյանը հավաստիացրեց, որ դպրոցների ջեռուցման համար բոլոր հավելավճարները քաղաքապետարանը վճարելու է. այսինքն՝ յուրաքանչյուր դպրոց կարող է կենտրոնական ջեռուցումը միացնել՝ չսպասելով նոյեմբերի 15-ին։ Ավելին, տիկին Սողոմոնյանը նշեց, որ դասասենյակներում նորմալ ջերմաստիճան չապահովող դպրոցների հանդեպ խիստ պատճամիջոցներ կկիրառվեն։ Նա նաև նշեց, որ որևէ դպրոց իրավունք չունի ծնողներից գումար պահանջել ջեռուցման համար, և ընդհանրապես, դրամահավաքությունը բացառեց։ Խնդրում եմ ընկերներիս, եթե որևէ մեկը գիտի այս նպատակով կոնկրետ դրամահավաքության դեպքեր, կապվեք ինձ հետ, անանունությունը, եթե ցանկանաք, խոստանում եմ պահպանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել