Հաճախ եմ լսում էն արտահայտությունը, որ մարդիկ ուզում են վերադառնալ մանկություն, որտեղ իբր անհոգ էին, ուրախ, իրենց համար խաղում էին: Հա բա ոնց...
Մանկության անհոգությունը էն ա, որ դու կախված ես ուրիշներից, ուրիշները քո տեղը որոշում են, երբ ես սոված, երբ ծարավ, երբա խաղալուդ ժամը...
Չէիր զգում մարդկային անարդարությունը ու հանգիստ է՞իր Հա՞ որ։
Իսկ էն, որ դու մեղավոր չէիր լինում ու քեզ պատժում էին, կամ եթե մեղավոր էլ էիր լինում, ոչ մեկ քեզ չէր ցանկանում լսել ու պատժում էր, կամ որ մեշոկ պապին հեսա գալու ա քեզ տանի, կամ որ մի անդուր ծՅոծՅա գալիս ու պաչում ա քեզ՝ ֆուուուուու... 
Իսկ իրականում մարդիկ պարզապես սովոր չեն իրենք իրենց տեր կանգնելու դրա համար երազում են գնալ մանկություն՝ էնտեղ իրենց տեղը բոլորը ամեն ինչ անում են, ու թվում ա անհոգ ա, բայց էդ խաբկանք ա...
Սովորեք մեծի նման ինքներդ ձեզ տիրություն անել ու ներսում պահել փոքրիկի անկեղծությունը, պարզությունը... Ձեզ կապանքների մեջ մի պահեք, ասում են՝ երանի փոքր լինեի, հելնեի խաղայի, այ քեզ բան՝ հիմա հել խաղա, ու չասեք թե ամոթ ա՝ էդ ամոթ չի, պարզապես դուք ձեզ դրել եք շղթաների մեջ կամ էլ պարզապես ցանկություն չունեք, ուղղակի հավես եք ստանում երազելուց անիմաստ... Նույնն է՝ ոնց որ աշուն ու տաք թեյ եք երազում, բայց երբ լինում ա, չեք վայելում, որովհետև իրականում չեք ուզում, այլ ձեր համար հեքիաթ եք ստեղծել...
Փոքր ժամանակ չէիր մտածու՞մ աշխատելու, ամուսնանալու և այլ նման հարցերի շուրջ։ Հա՞ որ։ Հլը հիշի, ինչքան էիր երազում մեծանաս, փող աշխատես, որ ինքնուրույն լինես, քո ընտանիքն ունենաս...
Իսկ ընդհանրապես, եթե դրանց չնայես որպես տանջալի, պարտադրանքի նման մի բան, այլ պարզապես վայելես, սիրես, ապա կտեսնես, որ ոչ մի տանջալի բան էլ չկա՝ հակառակը հավես ա, որ դու ես քո տերը... Ու դու, լինելով քո տերը, լինելով ինքնուրույն, վայելում ես սեր ու ջերմություն... Իսկ սեր ու ջերմություն ստանալու համար պետք է տալ կարողանալ...
Հա, մեկ էլ էն է գրավում, որ փոքր ժամանակ քեզ էսպես թե էնպես սիրում են, որովհետև փոքր ես, ու դժվար է մեծ տարիքում սիրված լինելը, որոհետև դու էլ պետք է էդ սերը կարողանաս տալ...
հ.գ. Մի խոսքով հարցը մանկության մեջ չէ, այլ ձեր մեջ... Սովորեք քաղել դրականը էսօրվա մեջ ու վայելել կյանքն առանց ավելորդ ծանրացնելու ու երազներով ձեզ խաբելու... Սովորեք ու Կարողացեք պատասխանատվություն վերցնել ձեզ վրա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել