Մեր Եկեղեցու նշանավոր վարդապետ, Ավարայրի ականատես ու մեծ աստվածաբան Ս. Եղիշեի այս խոսքերն այսօր էլ արդիական են հնչում մեր ականջներին: Նորից ընթերցենք և խորհենք. Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից: Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգիտությունը զրկվում է կատարյալ կյանքից: Լավ է աչքով կույր լինել, քան մտքով: Ինչպես հոգին մեծ է մարմնից, այնպես էլ մտքի տեսողությունը մեծ է մարմնական տեսողությունից: Եթե մեկը ճոխացած լինի աշխարհական մեծությամբ, իսկ մտքով ավելի աղքատ լինի, այնպիսին ողորմելի է շատերից…: Եթե թագավորն իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել