Կյանքիս մի պատմությունից մի փոքր հատված... Որը կարող է ձեզ էլ օգտակար լինի...

Երբ ես փոքր էի, էս ինչի աղջիկն էի, էն ինչի թոռն էի։ Երբ գնացի դպրոց, ես ընկեր էսինչյանի թոռն էի, ընկեր էնինչյանի աղջիկն էի ու էն մյուս ինչյանի քրոջ աղջիկն էի...

Երբ եկա Երևան՝ համալսարան, ես Վարդուհին էի, պարզապես Վարդուհին, բայց ես չգիտեի ով եմ։ Ես մեկն էի, ով նույնիսկ իր անունը չէր ընդունում։ Ես չգիտեի՝ ով եմ... Ես հասնում էի փոքր հաջողությունների, բայց չէի ընկալում, որ էդ ես եմ, ինձ թվում էր՝ ուրիշի հետ ա էդ ամեն ինչը կատարվում, ու ես դիտորդ եմ...

Ես նայում էի մարդկանց ու հիանում, ուզում էի էս ինչի նման ես էլ էս ինչ բանը անեմ, էն ինչի նման էն ինչ բանը... Ես ունեի պատկերացումներ, արժեքներ, բայց ես ինձ չէի զգում, որ էդ ամեն ինչը իրականություն դարձնեի...

Ես չկայի, ես իմ կյանքի կողքից դիտորդն էի... Իմ ես-ը միայն երազանքներում էր...

Իսկ հիմա... Հիմա ես զգում եմ ինձ... Հիմա ես ոչ մեկի նման չեմ ուզում լինել, այլ ապրում եմ պարզապես... Հիմա ես գիտեմ էն, ինչ կատարվում է իմ հետ է կատարվում... ԵՍ ես եմ հիմա...

հ.գ. Շնորհակալ եմ իմ ապրած ինքնուրույն կյանքին՝ ծնողներիցս հեռու ու ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆԸ... Շնորհակալ եմ կյանքին, որ տրվեց ինձ հնարավորություն գտնելու ինձ... Ճիշտ ա՝ փնտրտունքներն ու ճանապարհը շարունակվում են, բայց հիմա գոնե ես ինձ զգում եմ...

հ.գ.2 էս գրեցի, որ դուք էլ մի հատ նայեք ներս ու տեսնեք՝ իրո՞ք դուք ապրում եք, ու դուք դու՞ք եք, թե՞ ինչ-որ մեկի աղջիկը, թոռը, քույրը կամ եղբայրը... Ձեր կյանքի կողքի հանդիսատե՞սն եք, թե՞ ձեր կյանքը կերտողը... Նայեք ներս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել