Macdigger-ի տեղեկացմամբ` Apple ընկերությունը փոփոխություններ է կատարել iPhone 6 Plus հեռախոսի կառուցվածքում, այն դարձնելով ավելի ամուր: Doctorkuddles կեղծանունով օգտատերը նշել է, որ այս շաբաթ նա գնել է նոր iPhone 6 Plus: Նրա կինը նույնպես ունի iPhone 6 Plus 16 GB հիշողությամբ հեռախոսը, որը գնվել է սեպտեմբերի 20-ին: Արտաքինից հեռախոսները ամբողջովին նույնն են և տարբերվում են միայն քաշով: Նոր 128 GB հիշողությամբ հեռախոսը 21 գրամով ավելի ծանր է, քան 16 GB-ը:

Doctorkuddles-ը մանրամասն ուսումնասիրել է հեռախոսները: Նա նկատել է, որ հեռախոսներին հարվածելից տարբեր ձայներ են գալիս: Նոր iPhone 6 Plus-ից ավելի խուլ ձայն է գալիս: Ամերիկացին չի կոտրել հեռախոսները, նա մանրադիտակով փորձել է ուսումնասիրել հեռախոսի ձայնի բարձրությունը կարգավորող կոճակը: Հեռախոսի ամենաթույլ մասում նա նկատել է կարմիր գույնի մասնիկ: Հին iPhone 6 Plus-ի վրա այդպիսի մասնիկ չկա:


Օգտատերը ենթադրում է, որ iPhone 6 Plus-ի վաճառքը սկսելուց որոշ ժամանակ անց Apple-ը փոխել է հեռախոսի կառուցվածքը, որպեսզի այն դարձնի ավելի դիմացկուն: iFixit կայքի մասնագետը հաստատել է Doctorkuddles-ի խոսքերը. նոր iPhone 6 Plus-երը ավելի ծանր են, քան նախորդները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել