Պարենային ապրանքների գները 2014-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 1,6 տոկոսով, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` 2,2 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1,9 տոկոս գնանկում (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ): Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ պարենային ապրանքների 1,6 տոկոս գնաճը հիմնականում պայմանավորված է ձվի 6,4 տոկոս և բանջարեղենի ու կարտոֆիլի ապրանքախմբի՝ 15,3 տոկոս գնաճով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել