Օր օրի շատանում են ինքնասպան լինողներն ու ինքնասպանության փորձ կատարողները: Անհանգստացնողն այն է, որ ինքնասպանության տենդենցը տարածվել է 10-20 տարեկանների շրջանում: Հայաստանում դեռ այդ տարիքային շրջանում դեպքերը քիչ են, բայց ամեն ինչ տանում է նրան, որ տարիներ հետո Հայաստանում այդ տարիքային շրջանի մոտ ևս կբարձրանա ինքնասպանությունների մակարդակը: Դրան նպաստում են տարբեր երևույթներ: Դրանք են՝ տարատեսակ տոները, աղանդները և, իհարկե, ինտերնետը:

1. Տարատեսակ տոներից կարելի է առանձնացնել հենց այս օրերին նշվող Հելոուինը: Հելոուինի ժամանակ մարդիկ տարատեսակ շորերով ու կոչերով են հանդես գալիս: Իհարկե, եթե Հելոուինը պահպաներ իր գլխավոր հիմքը՝ այն է, հին կելտական ավանդույթը, կարելի էր այն տոնել, սակայն նրա իմաստն աղավաղվել է: Այդ տոների շնորհիվ Հայաստան են ներթափանցում այնպիսի երևույթներ, ինչպիսին են՝ Էմոները, գոթերը և այլոք: Առանձնացնեմ Էմոներին, որոնց գլխավոր գաղափարներից մեկը ինքնասպան լինելը կամ ինքնասպանության փորձ կատարելն է: Էմո տեսակը հիմնականում տարածվում է դեռահասների շրջանում:

2.Աղանդներ, որոնք համարվում են քայքայիչ, ու շատ դեպքերում աղանդավորները հանդես են գալիս հոգևորությամբ և օրենքների խախտումով. իրենց շարքերում ներառում են անչափահասներին: Աղանդներ կան, որոնց մեծ մասը հենց ինքնասպանություն է քարոզում: Այդպիսի հիմք Հայաստանում կա ու պետք է պայքարել այդ աղանդների դեմ բոլոր միջոցներով:

3. Համացանցը նույնպես վտանգավոր է: Այստեղ մեծ դեր ունեն ծնողները, որոնք գոնե ամեն շաբաթ պետք է վերահսկեն ու հետևեն, թե ինչ կայքեր է այցելել իրենց երեխան: Շատ կայքեր կան, որոնց միջոցով Էմոները ու քայքայիչ աղանդները կարող են ներթափանցել Ձեր երեխայի ներաշխարհ: Այդպիսի կայքերի հայտնաբերման ընթացքում ծնողն ինքը պետք է խոսի երեխայի հետ, եթե զգում է, որ չի կարողանում, ապա պետք է դիմել հոգեբանի օգնությանը:

Հ.Գ. Հոգեբանների ինստիտուտը չի զարգանում Հայաստանում, շատերը կարծում են, որ հոգեբանի մոտ գնալը ամոթ է: Իրականում այս ինստիտուտը պետք է զարգանա և մարդիկ պետք է սովորեն հոգեբանի ծառայություններից օգտվելուն: Շատերը ինքնասպանության փորձից հետո չեն դիմում հոգեբաններին, իսկ երկրորդ փորձով վերջ են տալիս իրենց կյանքին, հետո բոլորը զարմանում են, թե ինչու՞ տվյալ մարդը երկրորդ անգամ փորձեց: Հոգեբանների ինստիտուտի զարգացման հետ կնվազեն ինքնասպանությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել