Շատ ժամանակ խոսում են, որ պատգամավորները մեկը մյուսի փոխարեն են քվեարկում կամ մեկը մյուսի տեղն է գրանցվում: Բոլոր հարցերին էլ լուծում կա ու կարելի է շատ պարզ մեթոդներով այդ հարցը լուծել:

Հարցը լուծելու համար կարելի է օգտագործել ռոտացիոն սկզբունքը՝ տարբեր կուսակցությունների պատգամավորներին նստեցնել իրար կողք, մեկը մյուսին արդեն կհետևի և ավել քվեարկությունների հարցը գրեթե ամբողջովին կլուծվի: Առաջարկս կարող են ի գիտություն ընդունել այն պատգամավորները, որոնք ցանկանում են, որ իրար փոխարեն կնոպկա սեղմելու ավանդույթը վերանա: Մի օրենք մշակեք ու մտցրեք օրակարգ: Էս կյանքում ի՞նչն է թանկ՝ գաղափարը, ես էլ որպես ՀՀ քաղաքացի, ով անհանգստանում է իր երկրի համար, ձեզ այս գախափարն անվճար եմ տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել