Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հռչակված իշխանափոխության ռազմավարությունը կարող է դառնալ արդյունավետ քաղաքական գործընթաց, եթե Սահմանադրության 112 հոդվածի համաձայն բոլոր ոչ իշխանական խորհրդարանական ուժերը, միավորվելով իրար հետ, ներկայացնեն ԱԺ-ին օրինագիծ Սերժ Սարգսյանին անվստահության հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Այդ օրինագիծը, որպեսզի օրենք դառնա, անհրաժեշտ է, որ դրան կողմ քվեարկեն 66 պատգամավոր: Ըստ էության, սա կարող է դառնալ այն պահը, երբ պետք է ի հայտ գան ՀՀԿ-ի ներսում ներդրված «ականները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել