Շատ պարզ հիշում եմ 2008թ. փետրվարի 20-ի Հանրապետության առաջին նախագահի ելույթը, որի մեծ մասը նվիրված էր այսօրվա «բուրժուադեմոկրատական հեղափոխության» իր գլխավոր «գործընկերոջը»: Բնականաբար, իրեն հատուկ բառապաշարով ու հռետորիկայով ուղղակի հողին հավասարեցրեց նույն էդ գործընկերոջը: Պետք է որ վերջինս ևս հիշի իրեն նվիրված այդ ելույթը: Անցան տարիներ, ու հիմա այդ մարդիկ սկսել են ինչ-որ համագործակցել շատ սերտ, իրար հերթ չեն տալիս ելույթ ունենալու համար, նույն ամբիոնից ցած չեն իջնում:

Պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ նախկին նախագահ այդքան ստորանալու, այդքան իջնելու ու այդքան անպիտան գործիք դառնալու իրավունք ՉՈՒՆԻ: Ափսոս է ՀՀ նախկին նախագահի այդ ստատուսը, որ այժմ կրում է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել