Ադրբեջանական կողմում շարունակում է լայնորեն քննարկվել ադրբեջանցի հանցագործներ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի թեման այն աստիճան, որ գործը հասել է Ադրբեջանի Միիլի Մեջլիսի մակարդակի... Մասնավորապես այսօր իր ելույթում Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան մեղադրել է միջազգային կազմակերպություններին անտարբերության մեջ՝ նշելով, որ այդ անտարբերությունը նշան է այն բանի, որ այդ կազմակերպությունները փաստացի ճանաչում են Լեռնային Ղարաբաղի իշխանության վարչակարգը.. Մեկ այլ բարձրագոչ ելույթով է հանդես եկել Ադրբեջանում հայտնի պատգամավոր Գանիրա Փաշաևան՝ հայտարարելով, որ իրենք այդ թեման պետք է արծարծեն Եվրոպայի Խորհրդում...,- հայտնում է«APA» գործակալությունը...

Իսկ թե ինչ տանջանքների և անմարդկային վերաբերմունքի են ենթարկվել հայ գերիները Ադրբեջանում, այդ հարցով բնականաբար Ադրբեջանի Միլլի Մեջլիսում որևէ խոսք չի գնացել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել