1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմ կարող են լինել նաև խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական կամ ֆինանսատնտեսական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով՝ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորումները (ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի 6 -րդ հոդվածի կետ 4)։

2. Հայաստանն իրավունք ունի միակողմանի արտոնություններ տրամադրել Արցախին՝ ԵՏՄ տարածք ապրանքներ ներմուծելու ոլորտում մինչեւ 2015թ․ հունվարի 1-ը կնքված համապատասխան միջազգային պայմանագրի հիման վրա (ԵՏՄ պայմանագրի 102-րդ հոդվածի կետ 1)։

Ամփոփելով այս երկու դրույթները՝ պետք է գանք եզրակացության, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև այս տարվա ընթացքում ազատ առևտրի մասին պայմանագիր կնքելու դեպքում, Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը կարող են ստեղծել Արցախի տնտեսական շահերը պաշտպանող իրավական հիմքեր, որոնք հետագայում, անկախ նրանից, Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին թե ոչ, իրավական երաշխիքներ կստեղծեն հայ ժողովրդի համար, որ Հայաստանի և Արցախի միջև գոյություն ունեցող միասնական տնտեսական տարածքը երբեք չխզվի՝ Հայաստանի այլ երկրների հետ ցանկացած հարաբերությունների դեպքում։

Ստացվում է, որ անձամբ Սերժ Սարգսյանից եւ Բակո Սահակյանից է կախված ամբողջ հայ ժողովրդին մտահոգող հարցը․ ի՞նչ կարող է լինել Հայաստանի և Արցախի միջև պետական սահմանի վրա մաքսակետեր տեղադրելու հետևանքով։ Բնականաբար, Հայաստանի և Արցախի խորհրդարանական ուժերը պարտավոր են դատարկ խոսակցությունների փոխարեն պահանջ ներկայացնել Սարգսյանին և Սահակյանին՝ հիմա կնքել ազատ առևտրի մասին պայմանագիր։

Բացասական հետևանքները, որոնք կարող են առաջանալ հայ ժողովրդի համար 2015թ․ հունվարի 1-ից հետո, պատասխանատություն կստեղծեն բոլորի համար, ում անմիջական պարտականությունն էր պաշտպանել հայ ժողովրդի ազգային շահերը, բայց գերադասեցին լռել և սատարել Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի պաշտոնական անգործությանը։ Ընդ որում, եթե խորդհրդարանական քաղաքական ուժերն այս հարցում որևէ բան չանեն, Արցախի և Հայաստանի միջև ազատ առևտրի մասին պայմանագիրը կնքելու պահանջի առաջ բերումը դառնալու է արտախորհրդարանական ուժերի պատասխանատվության հարցը։

Կարող եմ ասել, որ այսօր տեսնում եմ այդ տիրույթում ներուժ՝ նման պայմանագիր ինքնուրույնաբար մշակելու և առաջարկելու հանրային ուսումնասիրությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել