Կիտրոնը ոչ միայն հրաշալի համ ունի, որը հաճախ օգտագործվում է կուլինարիայում, այլ նաև լավ հայտնի է առողջության և գեղեցկության համար իր օգտակար հատկություններով:

Այս ցիտրուսային միրգն ունի ամրացնող և ախտահարիչ ազդեցություն, ինչպես նաև բնական սպիտակեցնող է, պարունակում է C վիտամին, հակաօքսիդանտներ և այլ միացություններ, որոնք կարգավորում են թթվայնության աստիճանը և նպաստում ճարպերի հետացմանը:

Կիտրոնն օգտակար է մաշկի համար

Կիտրոնը լավ օգնական է մաշկի համար, հատկապես, եթե ունեք յուղոտ մաշկ: Այս մթերքն իր սոսնձող հատկությամբ նպաստում է ավելորդ ճարպերի հեռացմանը և զգալիորեն լավացնում մաշկի արտաքին տեսքը: Դրա համար ընդամենը պետք է քամել մի փոքր կիտրոնի հյութ և այն բամբակե թրջոցի միջոցով քսել դեմքի մաշկին: Շատ կարևոր է ի նկատի ունենալ, որ կիտրոնը պետք է օգտագործել քնից անմիջապես առաջ և ոչ մի դեպքում չենթարկվել արևի ճառագայթների ազդեցությանը, քանի որ դա կարող է ալերգիկ դրսևորումների և կետիկների առաջացման հանգեցնել: Նույնիսկ լիմոնի «կոսմետիկա» ընդունելու հաջորդն օրը խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան կրեմ:

Սկրաբ` շրթունքների համար

Կան բազմաթիվ գործոններ, որոնք բացասաբար են ազդում առողջության, այդ թվում` շրթունքների արտաքին տեսքի վրա: Արդյունքում դրանք դառնում են չոր, ճաքճքում են... Որպեսզի մեկընդմիշտ ազատվեք այդ խնդրից, լավագույն տարբերակ կլինի, եթե քնից առաջ մի փոքր կիտրոնի հյութ քսեք շրթունքներին: Դուք դեպի լավը փոփոխություն կզգաք առաջին իսկ օգտագործումից հետո, քանի որ կիտրոնը նպաստում է մաշկի խոնավացմանը և մահացած բջիջների հեռացմանը:

Մազերի գույնի բացում կիտրոնի հյութի միջոցով

Սա կոսմետիկայի ոլորտում կիտրոնի առավել հայտնի հատկություններից մեկն է և, ի դեպ, վատ արդյունքներ չի տալիս: Որպեսզի մազերի գույնը բացվի և ստացվի «վառված» վարսերի տպավորություն, պետք է կիտրոնի հյութը քսել մազերին և դուրս գալ արևի տակ: Արևի ճառագայթների հետ շփվելով՝ կիտրոնն ունակ է բացել Ձեր մազերի գույնը՝ հաղորդելով դրանց հաճելի ոսկեգույն երանգ: Արդյունքի հասնելու համար կիտրոնը պետք է կիրառել առնվազն շաբաթական մեկ անգամ:

Պայքար «սև կետերի» դեմ

Ինչպես արդեն ասվել է, կիտրոնն ունի կպցնող հատկություն և թողնում է հակաբակտերիալ ազդեցություն, այդ իսկ պատճառով այն հնարավորություն է տալիս չեզոքացնել ավելորդ ճարպը և, այսպես կոչված, մաշկային յուղերը, որոնք հավաքվում են ծակոտիների մեջ: Կիտրոնը փորձված զինակից է սև կետիկների դեմ պայքարում, որոնք դեմքի մաշկը դարձնում են այնքան անհրապույր: Այն օգնում է ազատվել տոքսիններից և հիմնովին մաքրում մաշկը: Կիտրոնի կտորով շփեք մաշկի խնդրահարույց հատվածը, թողեք ազդի 10 րոպե, ապա լվացեք սառը ջրով: Այս արարողակարգը նույնպես նպատակահարմար է կատարել երեկոյան ժամերին, և հիշեք, որ արևի տակ դուրս գալ խորհուրդ չի տրվում:

Մաշկի այլ անկատարություններ

Արևի ազդեցությունը, հիվանդությունը, սնունդը և շատ այլ փաստարկներ կարող են մաշկի վրա առաջացնել ամենատարբեր կետիկներ, որոնք կարող են հաղորդել, մեղմ ասած, ոչ էսթետիկական տեսք: Այդ խնդրից ազատվելու, կետերի առաջացումը կանխելու շատ ատդյունավետ միջոց է կիտրոնի հյութը: Վերջինս պետք է քսել խնդրահարույց հատվածներին, պահել 15 րոպե, ապա լվանալ սառը ջրով: Հիշում ենք, որ ինչպես նախորդ դեպքերում, ընթացակարգը պետք է իրականացնել երեկոյան կամ գիշերը, քանի որ արևը կարող է ուղեկից հետևանքներ ունենալ:

Եղունգների ամրացում և սպիտակեցում

Ամենատարբեր քիմիական միջոցների օգտագործումը, տնային գործերը և բազմաթիվ վատ սովորությունները կարող են հանգեցնել նրան, որ Ձեր եղունգները կարող են ստանալ դեղին կամ դարչնագույն երանգ, թուլանալ կամ սկսել կոտրվել: Կիտրոնն այստեղ էլ լավագուն օգնականն է, այն նպաստում է եղունգների ամրացմանը, միաժամանակ կանխում դրանց վրա կետերի առաջացմանը: Նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խառնել երկու ճաշի գդալ զեյթունի ձեթը կիտրոնի հյութի փոքր քանակի հետ և խառնուրդը քսել եղունգներին:

Թևատակերի համար

Կիտրոնը օգտագործվում է նաև թևատակերի մաշկի խնամքի համար: Նախ, այն աշխատում է որպես բնական դեզադորանտ, երկրորդ` այն սպիտակեցնում է մաշկը, որն այդ շրջանում հակված է մգանալու: Լիմոնի թթուն սպանում է բակտերիաները, որոնք վատ հոտի պատճառ են դառնում, և առանձնահատուկ դեպքերում կարելի է այն օգտագործել որպես դեզադորանտ: Որպեսզի թևատակերի մաշկը սպտակեցվի, խորհուրդ է տրվում խառնել կիտրոնի հյութը վարսակի ալյուրի և մի փոքր մեղրի հետ, ստացված խառնուրդը քսել թևատակերի շրջանում և թողնել մեկ ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել