Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն՝ Երևանից հետո ամենաթանկ բնակարանները սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջևանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Ամենաթանկ անհատական տները Երևանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն՝ 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է՝ 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը՝ Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը՝ 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջևանը՝ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց: Մարզերում սեպտեմբերին բնակարանների և անհատական տների միջին գները մնացել են անփոփոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել