Երբ ետ եմ թերթում «օրագրիս» դեղնած էջերը .

1999 թ. հոկտեմբեր 27 ...
Քայլում էի ընկերոջս հետ,  համարյա հասել էինք խորհրդարանի երկաթյա դարպասին` Դեմիրճյան փողոցի վրա... Ու հանկարծ խառնաշփոթ... Ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում ներսում...
Բջջայինով զանգ տվեցի ներսում գտնվող պատգամավոր կուսակից ընկերոջս, ով կարճ պատասխանեց շշուկով․ «կարծես թե սպանվել է Վազգեն Սարգսյանը», ու անջատեց հեռախոսը․․․
Անցան ժամեր (կարծես թե կանգ էր առել ժամանակը)...
Առաջին օբյեկտիվ տեղեկությունը ստացանք «Հայլուր»-ով (մինչ այդ վարկածներ էին պտտվում «օդում»): Աննա Իսրայելյանը հեռախոսով (հիշում եմ «Հայլուրը» Աննայի նկարով), տեղեկացրեց իրադրությունը ներսում ու հնչեցրեց զոհերի ու Նաիրի Հունանյանի անունը...

Հ․Գ․ Չգիտեմ ով ինչպես, բայց կգա ժամանակը, որ ես կգրեմ իմ սուբյեկտիվ «վարկածը», թե ինչ դեպքեր էին նախորդել ու առիթ հանդիսացել Հոկտեմբեր 27-ը կազմակերպելու համար․․․ Ու թե ինչ ասաց Պուտինը նորանշանակ վարչապետի «ականջին» Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի հետ հանդիպման ժամանակ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել