Անհատներն էլ, քաղաքական ուժերն էլ պետք է հավաքվեն ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ։

Դեռևս հին ժամանակներում կայսրություններ են կործանվել ոչ միասնական լինելու հետևանքով: Օրինակներից մեկը՝ Բյուզանդական կայսրությունը (չմանրամասնենք):

Ես չեմ խոսի այն մասին, թե ընդդիմությանը պե՞տք է միանան բոլոր ընդդիմադիր ուժերը, թե՞ ոչ: Ավելի գլոբալ կխոսեմ: Ես մի բան գիտեմ, որ պարտադրելով այս կամ այն ուժին կամ անհատին միանալ շարժմանը արդյունավետ չէ, բայց անհատներն էլ, ուժերն էլ պետք է հավաքվեն ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ:
Գլոբալ նայենք: Բոլորն ունեն նպատակ, դա իշխանափոխությունն է: Բոլոր ուժերն ունեն նպատակներ, այն իշխանության գալն է: Իսկ այդ ուժերին ընտրել է ժողովուրդը: Չե՞ք կարծում, որ այստեղ պարադոքս է, մի քանի ուժերի չմիանալը կկապեմ ընդդիմության լիդերի կարգավիճակին ձգտելու հետ:

Սփյուռքն ընդհանրապես թքած ունի ներքաղաքական անցուդարձի վրա: Իսկ դա սխալ է, նրանք կարող են աջակցել, որովհետև պակաս ուժեղ մարդիկ չունենք սփյուռքահայության շրջանակում:
Եթե նպատակ ունեն բոլորը իշխանափոխության, ապա ի՞նչ կարևոր է, թե ով է հարթակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել