Առաջին ու թերևս միակ դրական (մյուս կողմից էլ բացասական) փաստն այն էր, որ մոտ 10-15 տարեց պապիկներ առանձին նստել ու երկրպագում էին իրենց սիրելի ու երբեմնի լեգենդար Արարատին: Սակայն հենց այդ պահին բազմաթիվ հարցեր ծագեցին, որոնց պատասխանը չգտա.

1. Ամեն ինչում մեղավոր ենք նախ մենք: Ողջ 56000-անոց ստադիոնում ներկա էր 50-60 հանդիսական: Ինչու՞, ասացեք խնդրեմ: Մուտքն ազատ է, եղանակը դեռևս բարենպաստ է: Ֆուտբո՞լը, ֆուտբոլ չկա՞: Էլ ի՞նչ եք ուզում, ամեն խաղում մինիմում 5 գոլ են անում թիմերը, մեկը մեկից սիրուն, մեկը մեկից նայվող, բա էլ ի՞նչ անեն, որ գնաք նայեք: Ոտերներն ու դոշերը թրաշեն, գոլ խփելուց հանեն դոշերը ցույց տան, որ ուրախանա՞ք: Ինձ թվում ա՝ կարելի ա գոնե մի անգամ փորձել, հավաքել մի 500 հոգի ու տանել ստադիոն, տանել ու, ասենք, դարձնել Ուլիսի երկրպագու, փոքրիկ Ֆան ակումբ բացել, ամեն խաղի գնալ, երկրպագել, որ մարդիկ իմանան՝ իմաստ կա խաղալու մեջ, ծափ տալուց իմանան, որ ֆաների համար են ծափ տալիս, գոլ խփելուց ուրախանան և այլն:

2. Ստադիոնի վիճակը բավականին վատ էր ու կարելի էր նկարագրել երեք տառով: Խոտածածկը լավ վիճակում չէր, նստարաններից շատերը չկային, Յարուսը վթարային վիճակում էր, մեկնաբանական խցիկ չկար: Ամեն ինչը պետք ա փոխել, քանզի Հրազդանը մեր ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ստադիոնն է:

3. Խաղին ներկա չէին նույնիսկ ակումբի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ: Խայտառակությու՛ն: Եթե ներկա չի նախագահը, սովորական մարդը ինչի՞ գնա ֆուտբոլ նայելու, ու՞մ համար:

4. Մեկնաբանում էր խաղը Մենուա Մեհրաբյանը, ես կողքին կանգնած հետևում էի: Շատ դիպուկ նկատեց. երկրպագուներ չկան, դատարկ ա, մի հատ շուխուռ չկա: Դանիայի խաղին նստած էի, ողջ ստադիոնում գոռում էին, երգում, աշխուժություն կար, բայց ընդեղի ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐՆ էնքան լավն էին, որ բան չէիր լսում: Ճիշտ է, եկեք նաև տեխնիկան փոխեք: Փողերն անիմաստ ծախսեք, տոմսերի գները թանգացնեք, բա էլ ինչի՞ համար: Արարատ 73-ի տարիներին Սուրեն Բաղդասարյանի ձեռքի տակով անցած տեխնիկան պահել են, որ ի՞նչ անեն:

5. Ֆուտբոլիստներին սովորացրեք, որ ստադիոնում բացի իրանցից կարան լինեն նաև երեխաներ ու կանայք, պետք չի քֆուր տալ:

6. Լրագրող ՉԿԱՐ: Մենակ ԱրմՍպորտից Արմանը ու վերջ: Չի կարելի էսքան անուշադիր լինել ժողովուրդ: Անկեղծ եմ ասում...

Ու վերջում, մեզնից յուրաքանչյուրը հենց այսպես գեղեցիկ կարող է շարադրել իր միտքն ու քննադատել: Բայց ժամանակն է գործելու, առաջ շարժվելու, փոփոխություն կատարելու: Եկեք փորձենք մեկ մրցաշրջան միշտ գնալ ու ներկա գտնվել Ուլիսի խաղերին, Ուլիսը հռչակվի Չեմպիոն ու ՉԼ-ի որակավորման փուլի խաղերում լցնենք ողջ ստադիոնը՝ Հանրապետական ստադիոնը: Ու տեսնենք, թե քանի փուլ կհաղթահարի Ուլիսը, քանի հաղթանակ կտոնենք միասին... Կարճ ասած՝ սկսելու ժամանակն է ... 
Ու ինչպես ասվում էր բարի մի հեքիաթում, որ շատերն ու բազմիցս լսել են՝ 
Հավատանք, որ փոխենք ....   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել