Գիտնականները հայտարարում են, որ հեպատիտ C-ի վերջը եկել է: Գաղտնիքը նոր մշակված եռամսյա բուժման կուրսն է, որը կարող է ամբողջությամբ չեզոքացնել հիվանդությունը: Բուժման հիմքը այսպես կոչված սոֆոսվուբվիրն է: Փորձը ցույց է տվել, որ հեպատիտի բուժման համար նախատեսված մի շարք դեղերի հետ սոֆոսվուբվիրի գործածումը 90 տոկոսով մեծացնում է հեպատիտից ազատվելու հավանականությունը: Այն անմիջապես ազդում է հեպատիտի կենտրոնի՝ էնզիմի վրա, չթողնելով, որ այն մուտացիաների ենթարկվի և իմունիտետ ձեռք բերի ընդունվող դեղամիջոցների նկատմամբ: Այժմ այս մեթոդը սպասում է պաշտոնական հաստատման: Այս բուժման կուրսը բավականին թանկարժեք է: 12 շաբաթյա կուրսի արժեքը 35 հազար ֆունտ ստերլինգ է:
Հեպատիտ C-ն առաջին անգամ հայնտաբերվել է 1989-ին: Վիրուսն առաջացել է արյան փոխներարկման ժամանակ և դաջվածքներ անելիս: Հեպատիտ C-ն քայքայում է լյարդը 30-40 տարվա ընթացքում: Առաջանում է լյարդի ցեռոզ և քաղցկեղ: Ժամանակակից բժշկությունը հեպատիտ C-ն կարողանում է բուժել 60-70 տոկոս արդյունավետությամբ: Սակայն բուժման կողմնակի ազդեցությունը հաճախ առաջացնում է նույնքան լուրջ հիվանդություններ մյուս օրգանների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել