Մասնագետները 8 տարի կերակրի աղի օգտագործման չափաբաժնի մասին քարոզարշավների արդյունքում պարզել են, որ դրա օգտագործման քանակը նվազեցնելու դեպքում կարելի է կանխել ինֆարկտը և ինսուլտը: Աշխարհի մի շարք երկրներում աղի օգտագործումը նվազել է 15% -ով`օրական 9.5-ից հասնելով 8.1 գրամի: Միաժամանակ այդ ընթացքում սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացությունների թիվը նվազել է 40%-ով: Գիտնականները նշել են, որ դա փայլուն քաղաքականություն է, որովհետև մարդիկ սկսել են մտահոգվել իրենց առողջությամբ: Նրանք հատկապես կարևորում են այն, որ մարդիկ նախընտրում են բուժմանն ապավինելու փոխարեն հետևել առողջությանը և գնալ կանխարգելման ճանապարհով: Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառը սննդակարգում օգտագործվող աղն է, որը բարձրացնում է նաև արյան ճնշումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել