Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը շվեյցարական թերթերից մեկի հետ հարցազրույցում, անդրադառնալով Երեւանում կայացած Հայաստան - Ֆրանսիա ընկերական խաղին (0-3), ասել էր, թե Հայաստանի հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստների մակարդակը չէր համապատասխանում անգամ շվեյցարական ցածր դիվիզիոնի թիմերին, ու Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից Ֆրանսիային պարտվելը զարմանալի չէր...:

Շալանդին ես մեկ անգամ առիթ ունեցել եմ քննադատել իր մարզչական վատ աշխատանքի, մեր հավաքականի վատ խաղի և միայն բացառապես իր սպարտային գործունեության վերաբերյալ, սակայն նորին գերազանցություն Շալանդն այս անգամ արդեն վիրավորում է իր իսկ մարզած տղաներին և Հայաստանի հավաքականի բազմաթիվ երկրպագուներին: 
Եթե Ձեր մարզած հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստների մակարդակը չէր համապատասխանում անգամ շվեյցարական ցածր դիվիզիոնի թիմերին, ապա սա Ձեր կատարած աշխատանքի գնահատականն է, եթե Ձեզ հավաքական է վստահվել, որը եղել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 33-րդը, իսկ այսօր Ձեր բազմաչարչար աշխատանքի արդյունքում մեր հավաքականը զբաղեցնում է «պատվավոր» 75-րդ տեղը, ապա Ձեր մեղավորությունն է, որ հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստների մակարդակը չէր համապատասխանում անգամ շվեյցարական ցածր դիվիզիոնի թիմերին:

Հարգելի Շալանդ, բարի եղեք, հեռացեք հայկական ֆուտբոլից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել