Այն, որ ընդեղենը օգտակար է և տարատեսակ վիտամիններով հարուստ, հայտնի էր, սակայն այժմ գիտնականները նոր բացահայտում են իրականացրել: Ըստ մի խումբ գիտնականների հետազոտության՝ այն նպաստում է 2-րդ տիպի շաքարախտի դեմ պայքարին: 450 մասնակիցների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրը 2 բաժին ընդեղեն ուտելն օգնում է, որպեսզի արյան մեջ նվազի շաքարի քանակը: Այսպիսի արդյունք հատկապես տալիս են ընկույզը, պնդուկը, պեկանին, սակայն սա չի վերաբերում գետնանուշին:
Փորձի այն մասնակիցները, ովքեր ամիսների ընթացքում ամեն օր կերել են 56 գրամ ընդեղեն, նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ արյան մեջ լուրջ փոփոխություններ են կատարվել, և շաքարի աստիճանը մեկ երրորդով պակասել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել