Trying to freeze the clock? Renees wrinkle-free face caused a stir on Monday evening Renee was fresh faced at a film premiere in 1998

Երբ Ռենե Զելվեգերը ներկայացավ Հոլիվուդում կայացող «ELLE style» մրցանակաբաշխությանը, բոլորն ապշել էին նրա նոր տեսքից. փքված այտեր, մեծ հարթ ճակատ, ստվար հոնքեր ու բոլորովին նոր կոպեր։ Բրիջիտ Ջոնսի 45-ամյա հերոսուհին ասես բոլորովին ուրիշ  մարդ լիներ։ Պետք է նշել սակայն, որ նա միակը չէ, ով արտաքինի այսպիսի կտրուկ փոփոխություն է ունեցել։

Donatella Versace

Ինքը՝ Դոնաթելան պնդում է, որ միայն բոտոքս (շուրթերի մեծացում) է արել և պարզապես մաշկի խնամքի բարձրորակ միջոցներ է օգտագործում, և հենց դա է պատճառը, որ ժամանակն ասես կանգ է առել նրա համար։ Ձախ լուսանկարում Դոնաթելան 1993թ․-ին, աջում՝ 2014թ․-ին։


Իսպանացի Մոդել, դերասանուհի Էսլա Պատակը մի շարք պլաստիկ վիրահատություններից հետո այսօր ավելի երիտասարդ տեսք ունի, քան ձախում պատկերված 1997թ․-ի իր լուսանկարում, որտեղ նա 38 տարեկան է։

Janice Dickinson Janice Dickinson

Ջենիս Դիքենսոնը, ով համարվում է աշխարհի առաջին սուպերմոդելը, նշել է, որ ապրում է պլաստիկ վիրահատությունների համար։ Ձախ լուսանկարում Դիքենսոնը 22 տարեկան է (1977թ․), աջում՝ 59 (2014թ․)։

Lil Kim Lil Kim

Լիլ Քիմը երկար ժամանակ ժխտում էր, թե որևէ պլաստիկ վիրահատության է ենթարկվել, իսկ արդեն 2013թ․-ին այդ մասին լրագրողների հարցերին նրա պատասխանն էր. «առանց մեկնաբանությունների»։ Ձախ լուսանկարը 1997թ․-ի, աջը՝ 2014թ․։

Nicole Kidman Nicole Kidman

«Ես ամբողջովին բնական եմ, ես ոչինչ չեմ արել իմ դեմքի հետ, ես պարզապես արևից պաշտպանվող քսուք եմ օգտագործում ու չեմ ծխում»,-այսպիսին է եղել Նիքոլ Քիդմանի պատասխանը արտաքինի հետ կապված փոփոխությունների մասին լրագրողների ուղղած հարցին։ Դժար է հավատալ նրան՝ ձախ հատվածում նրա երիտասարդ ժամանակների լուսանկարն ու աջում 2014թ․-ին արված լուսանկարը համեմատելով։

Lindsay Lohan Lindsay Lohan

Լինսի Լոհանի դեմքը տարիների ընթացքում անընդհատ փոփոխություների է ենթարկվել։ Ձախ լուսանկարն արվել է 2004թ․-ին, աջը՝ 2014թ․-ին։

Sharon Osbourne Sharon Osbourne

Շերոն Օսբորնը խոստովանել է, որ բազմաթիվ անգամներ է դիմել պլաստիկ վիրահատության, սակայն անցած տարի նա նշել է, որ այլևս երբեք չի գնա այդ քայլին։ Առաջին լուսանկարը 2000թ․-ի, երկրորդը՝ 2014թ․-ի։

Cher Cher

Շերը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է. «Պլաստիկ վիրահատություններն ինձ երջանիկ են դարձնում»։ Ձախ մասում Շերի 60-ականներին արված լուսանկարը, աջում՝ 2013թ․-ին։

Megan Fox Megan Fox

Նախորդ տարի լրատվամջոցները գրում էին, որ Մեգան Ֆոքսը դեմքի պլաստիկ վիրահատության վրա ավելի քան 60,000 դոլար գումար է ծախսել։ Անկախ ամեն ինչից՝ նա թերևս հաջողակներից մեկն է, ում արտաքինը վիրահատությունից միայն շահել է։ Ձախ լուսանկարում Մեգանի 2004թ․-ի լուսանկարը, աջում՝ 2014։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել