Երբ Ռենե Զելվեգերը ներկայացավ Հոլիվուդում կայացող «ELLE style» մրցանակաբաշխությանը, բոլորն ապշել էին նրա նոր տեսքից. փքված այտեր, մեծ հարթ ճակատ, ստվար հոնքեր ու բոլորովին նոր կոպեր։ Բրիջիտ Ջոնսի 45-ամյա հերոսուհին ասես բոլորովին ուրիշ մարդ լիներ։ Պետք է նշել սակայն, որ նա միակը չէ, ով արտաքինի այսպիսի կտրուկ փոփոխություն է ունեցել։
Ինքը՝ Դոնաթելան պնդում է, որ միայն բոտոքս (շուրթերի մեծացում) է արել և պարզապես մաշկի խնամքի բարձրորակ միջոցներ է օգտագործում, և հենց դա է պատճառը, որ ժամանակն ասես կանգ է առել նրա համար։ Ձախ լուսանկարում Դոնաթելան 1993թ․-ին, աջում՝ 2014թ․-ին։
Իսպանացի Մոդել, դերասանուհի Էսլա Պատակը մի շարք պլաստիկ վիրահատություններից հետո այսօր ավելի երիտասարդ տեսք ունի, քան ձախում պատկերված 1997թ․-ի իր լուսանկարում, որտեղ նա 38 տարեկան է։
Ջենիս Դիքենսոնը, ով համարվում է աշխարհի առաջին սուպերմոդելը, նշել է, որ ապրում է պլաստիկ վիրահատությունների համար։ Ձախ լուսանկարում Դիքենսոնը 22 տարեկան է (1977թ․), աջում՝ 59 (2014թ․)։
Լիլ Քիմը երկար ժամանակ ժխտում էր, թե որևէ պլաստիկ վիրահատության է ենթարկվել, իսկ արդեն 2013թ․-ին այդ մասին լրագրողների հարցերին նրա պատասխանն էր. «առանց մեկնաբանությունների»։ Ձախ լուսանկարը 1997թ․-ի, աջը՝ 2014թ․։
«Ես ամբողջովին բնական եմ, ես ոչինչ չեմ արել իմ դեմքի հետ, ես պարզապես արևից պաշտպանվող քսուք եմ օգտագործում ու չեմ ծխում»,-այսպիսին է եղել Նիքոլ Քիդմանի պատասխանը արտաքինի հետ կապված փոփոխությունների մասին լրագրողների ուղղած հարցին։ Դժար է հավատալ նրան՝ ձախ հատվածում նրա երիտասարդ ժամանակների լուսանկարն ու աջում 2014թ․-ին արված լուսանկարը համեմատելով։
Լինսի Լոհանի դեմքը տարիների ընթացքում անընդհատ փոփոխություների է ենթարկվել։ Ձախ լուսանկարն արվել է 2004թ․-ին, աջը՝ 2014թ․-ին։
Շերոն Օսբորնը խոստովանել է, որ բազմաթիվ անգամներ է դիմել պլաստիկ վիրահատության, սակայն անցած տարի նա նշել է, որ այլևս երբեք չի գնա այդ քայլին։ Առաջին լուսանկարը 2000թ․-ի, երկրորդը՝ 2014թ․-ի։
Շերը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է. «Պլաստիկ վիրահատություններն ինձ երջանիկ են դարձնում»։ Ձախ մասում Շերի 60-ականներին արված լուսանկարը, աջում՝ 2013թ․-ին։
Նախորդ տարի լրատվամջոցները գրում էին, որ Մեգան Ֆոքսը դեմքի պլաստիկ վիրահատության վրա ավելի քան 60,000 դոլար գումար է ծախսել։ Անկախ ամեն ինչից՝ նա թերևս հաջողակներից մեկն է, ում արտաքինը վիրահատությունից միայն շահել է։ Ձախ լուսանկարում Մեգանի 2004թ․-ի լուսանկարը, աջում՝ 2014։