Փոխհարաբերությունները լավացնելու ու խորացնելու լավագույն տարբերակը փոխադարձ հասկացվածությունն է, իսկ դրան հասնելու լավագույն տարբերակը միմյանց հարցեր ուղղելն ու իսկապես լսելը, ինչպես նաև պատմություններով միմյանց հետ կիսվելն է։ Ահա մի խաղ, որը կարող է լավացնել ձեր փոխհարաբերությունը, օգնել ավելի լավ ճանաչել միմյանց, մի փոքր միասին ծիաղել ու ամրապնդել ձեր կապը։

Այս խաղը կորող եք խաղալ երկուսով կամ խմբով։ Ինչպես օրինակ՝

♦ Ծնողները երեխաների հետ
♦ Ծնողը իր երեխայի հետ
♦ Նոր հանդիպող զույգը
♦ Ամուսնացած զույգերը
♦ Երկու ընկերներ կամ ընկերների խումբ
♦ Տատիկն ու պապիկն իրենց թոռների հետ
♦ Ծնողներն իենց չափահաս երեխաների հետ

Փոխհարաբերությունների խաղը

Հերթով հարց ու պատասխան ուղղեք միամյանց։ Ոչ մի հստակ կանոն չկա, խաղի նպատակն է զրուցել ու միասին զվարճանալ։ Այն կարող եք խաղալ զբոսնելիս, տանը կամ նույնիսկ հեռախոսով։ Կարող եք նույնիսկ նկարներ ու երգեր օգտագործել՝ խաղն ավելի հետաքրքիր դարձնելու համար, և/կամ ինչ-որ կրեատիվ այլ բան, որ կարող է ձեր մտքով անցել։ Միմյանց ուղղեք այն հարցերը, որոնք առավել շատ են դուր գալիս, և եթե դրանցից բնականորեն այլ հարցեր ծագեն, շատ ավելի լավ, թող որ զրույցը հոսի։

Հարցերը

1. Ո՞րն է քո սիրած գույնը։
2. Ո՞վ է քեզ հիացնում ամենից շատ։
3. Ո՞վ է քո լավագույն ըկերը։
4․ Ո՞րն է քո ամենազվարճալի սովորությունը։
5․ Ի՞նչն է քեզ հունից հանում։
6. Ո՞րն է ամենահրաշալի երազը, որ երբևէ տեսել ես։
7. Ո՞րն է ամենասարսափելի երազը, որ երբևէ տեսել ես։
8. Ո՞ր հայտի մարդու հետ կցանկանայիր ընթրել։ Ինչի՞ մասին կխոսեիր նրա հետ։
9․ Երբևէ երազե՞լ ես թռչելու մասին։
10. Ո՞րն է քո սիրելի հոտը։
11. Ո՞րն է քո սիրելի երգը։
12. Ի՞նչ ես սիրում անել, երբ ձանձրանում ես։
13. Ո՞րն է ամենահետաքրքիր արկածը, որում հայտնվել ես։
14. Ի՞նչից ես ամենից շատ վախենում։
15. Եթե դու կարողանայիր ընտրել, որտե՞ղ կցանկանայիր ապրել։
16․ Ո՞ւր կցականայիր այցելել (հեռու և մոտ տեղ)։
17. Ի՞նչով ես առավել հպարտանում։
18. Ո՞ւնես երևակայական ընկեր։ Պատմիր դրա մասին։
19. Ո՞րն է քո սիրած տոնը, ինչո՞ւ։
20․ Ո՞րն է քո սիրած տոնի հետ կապված հիշողությունը։
21. Ո՞րոնք են քո կյանքի լավագույն ու ամենավատ օրերը։
22. Ո՞րն է քո սիրելի ուտեստը/ո՞ր ուտելիքը չես սիրում։
23. Ո՞րն է քո սիրելի բառը/ո՞ր բառը չես սիում։
24. Ինչպե՞ս ես արտահայտում կրեատիվությունդ։
25. Ի՞նչ ես կարծում՝ որտեղից ենք գալիս ծնվեուց առաջ։
26. Ի՞նչ ես կարծում՝ ուր ենք գնում մահանալուց հետո։
27. Ի՞նչն է, որ քեզ միշտ ստիպում է ծիծաղել։
28. Ո՞վ է քեզ միշտ ստիպում ծիծաղել։
29. Եթե կարողանաս մեկ բան փոխել աշխարհում, ի՞նչը դա կլինի։
30. Ո՞րն է քո սիրած գիրքը։
31. Ո՞րն է սիրածդ երաժշտական խումբը/երգը։
32. Սիրո՞ւմ ես ճամբարներ գնալ։
33. Ի՞նչն է քեզ հմայում։
34. Ի՞նչն է քեզ յուրահատուկ դարձնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել