Իշխանափոխության ճանապարհային քարտեզ պետք չի հորինել, դա Լևոն Տեր Պետրոսյանի 2011թ-ի քաղաքագիտական վերլուծությունն ա:

2011թ-ի նոյեմբերի 25-ին հիմնադիր Նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը սկսեց մի գործընթաց, որը պատկերացնելն իսկ շատ բարդ էր: Տեր-Պետրոսյանի գերճշգրիտ հաշվարկված գործընթացը շատերի մոտ առաջացրեց անվստահությունից մինչև հիասթափություն: (ես բանտում էի, ու ինձ առաջարկեցին, եթե հրապարակային հայտարարություն անեմ, Լևոնի քաղաքագիտական վերլուծությանը խփեմ, անմիջապես խափանման միջոց կալանքը իմ հանդեպ կվերացնեն, և 30 ամյակս կնշեմ ազատության մեջ):
Ինչևիցե:
Շատ ջրեր հոսեցին, քաղաքագիտական վերլուծությունն իր առանցքի շուրջն առավ ամբողջ քաղաքական պրոցեսները:
1. Ես զոմբի չեմ:
2. Որևէ մեկի ետևից չեմ գնում:
3. Գնում եմ իմ համոզմունքների ետևից:
4. Որ պահին համարեմ՝ սխալ ա ճանապարհը, կկանգնեմ, առանց պրիտենզյաների, նամուսով:
Եվ ամենակարևորը.
ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվող անձանց թվարկելիս պետք է սկսել հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, իսկ նրա առաջարկած օրակարգին միանալը կլինի հենց քաղաքականությամբ զբաղվել:
...մյուս տարբերակը, սեփական մտքին ապավինելով, սկսել ուրիշ շարժում, բայց դա անհնար է կառուցել՝ ընդիմադիր ուժերին թիրախավորելով: (հուշեմ, թիրախը սերժն ա, ու իր արնախում իշխանությունը):

Հ.Գ. ով ունի ավելի մեծ ամբիցիաներ ու գերագնահատում ա իր քաղաքագիտական միտքը, թող ինձնից նեղանա:
Հ.Գ.Գ. ոչ մի մեկնաբանության չեմ պատասխանելու:

Վաղը, ժամը 17,00, Ազատության հրապարակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել