ԱԺ քառօրյաներին այն տպավորությունն է, որ մենակ ընդդիմադիր գործիչներն են խոսում, այն էլ ոչ բոլորը, այլ մի քանի հոգի: Կան պատգամավորներ, որոնք միայն պատգամավոր անունն են կրում ու ուրիշ ոչինչ չեն անում: Ասենք ՀՀԿ-ն այդքան պատգամավոր ունի, բայց նրանցից քարը տրաքի պայթի 15-ն են խոսում, մնացածին թվում է, թե դա թատրոն է, իրանք էլ, որպես հարգարժան հյուրեր, մեկ-մեկ գալիս են ու պատվում են այդ թատերական ներկայացումը: Թատրոնը երբեմն նրանց համար վերածվում է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր խաղին», ուղղակի ստեղ ֆորմատը մի քիչ ուրիշ ա, մի քանի տասնյակ միլիոնատերերով կնոպկա են սեղմում, որ մի քանի միլիոն աղքատ հանկարծ միլիոնատեր չդառնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել