Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած անձանց քանակը կազմում է մոտ 85%, բայց շատ աբսուրդային իրավիճակ ա ստեղծվում: Մարդիկ օրինակ ինքնուրույն չեն կարողանում գրանցվել գրին քարտի խաղարկությանը, այլ գումար են տալիս ուրիշին ու գրանցվում, երբ կարող են ավիատոմսը շատ ավելի էժան գնել օնլայն տարբերակով, քան ասենք այցելեն տուրիստական ընկերություն, երբ բանկային տերմինալներից չեն կարողանում օգտվել օրինակ վարկի մարման համար ու հերթ են կանգնում բանկում, ու ամենազավեշտալին, որ նախարարություններում գտնվող տերմինալներից օգտվելու համար, երբ տուրք են վճարում անպայման մի հոգի կանգնած աշխատում ա ու ուղղություն ա ցույց տալիս մարդկանց, չնայած որ 3-րդ դասարանի երեխու համար շատ պարզ սկզբունքով ա սարքված էտ տերմինալի օգտագործումը և այլն։

Էս դեպքում ասեք՝ ու՞մ ա պետք Ձեր ստացած բարձրագույն կրթությունը, երբ տարրական գործողություններին նույնիսկ չեք տիրապետում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել