Մի խումբ կամավորներ կիսվել են իրենց սեռական կյանքի խնդիրներով Կեոֆի բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների հետ: Վերջիններս, ուսումնասիրություն են իրականացրել 1580 մարդկանց շրջանում, պարզելու համար, թե ալկոհոլի օգտագործումը ինչպես է ազդում նրանց սեքսուալ կյանքի վրա: Կամավորները մանրամասն ներկայացրել են, թե ինչ քանակությամբ խմիչք են օգտագործում, հատկապես որ ալկոհոլային խմիչքը ինչ չափով ու պարբերականությամբ և այնուհետև սեռական կյանքում ինչ խնդիրներ են ունենում:
Այսպիսով, հետազոտությունը պարզել է , որ չափավոր ալկոհոլ օգտագործողների 30 տոկոսը ավելի քիչ են սեքսուալ խնդիրներ ունենում: Նրանք, ովքեր շաբաթը 4-5 անգամ են ալկոհոլ օգտագործում խնդիրներ չեն ունենում էրեկցիայի հարցում:
Այն տղամարդիկ, որոնք ալկոհոլ են օգտագործում միայն շաբաթ և կիրակի օրերին ավելի քիչ են ունենում խնդիրներ, քան նրանք, ովքեր շաբաթը մեկ օր, մեկ բաժակ ալկոհոլ են ընդունում կամ ընդհանրապես չեն խմում ալկոհոլային խմիչքներ: Ամփոփելով ուսումնասիրությունը, գիտնականները եզրակացրել են, որ ալկոհոլիզմով տառապող անձինք մշտապես տարբեր խնդիրներ են ունենում սեքսուալ կյանքում: Միաժամանակ, նրանք, ովքեր առհասարակ չեն օգտագործում ալկոհոլ, ավելի են հակված սեքսուալ խնդիրներ ունենալուն, քան նրանք, ովքեր ալկոհոլը օգտագործում են փոքր չափաբաժիններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել