Tert.am-ը գրում է․

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսին հայտարարեց, հանձնաժողովը տարելիցին ընդառաջ նախապատրաստվում է միջոցառումներ իրականացնել չորս հիմնական ուղղությամբ: 

Առաջինը հիշողությունն է, ըստ Վիգեն Սարգսյանի՝ «հիշողություն մեր զոհերի, մեր ժառանգության, որը վերադարձնելու շուրջ անելիքներ ունենք»:

Երկրորդ ուղղությունը երախտագիտությունն է: «100 տարի առաջ մեկ ուրիշի համար ձայն բարձրացնելը, մեկ ուրիշի կողքին դժվարին պահին կանգնելը բացառիկ երևույթներ էին: Երբ թերթում ենք այս ալբոմի էջերը, տեսնում ենք՝ որքան լայնածավալ էր աջակցությունը մեր ժողովրդին: Անհատներ, կառույցներ, կազմակերպություններ, պետություններ, ժողովուրդներ իրենց ձայնը բարձրացրեցին և կանգնեցին մեր կողքին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ է երախտագիտության խոսք ասելու նրանց, ովքեր չվախեցան ու գործեցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել