Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և Ժառանգությունը ոչ մի կերպ չեն կարող միևնույն քաղաքական օրակարգը ունենալ արտաքին հարաբերությունների մասով: Պրն. Հովհաննիսյանն իր խոսքում ասել է.
«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության անունից ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը»:

Հայտնի է` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ուղղակի և անուղղակի ամենաբարձր մակարդակներով հայտնել են, որ ոչ մի խոչընդոտ չեն տեսնում Հայաստանի` ԵՏՄ-ի կազմում հայտնվելու մեջ:

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Եռյակի վերածված Քառյակի ներսում լուրջ հակասություններ կան: Արտաքին քաղաքական օրակարգում խիստ տարբեր մոտեցումներ ունենալու փաստը վկայում է ուժերի անմիասնականության մասին: Փաստացի Ժառանգությունը ևս լքեց Եռյակը` ոչիշխանական ուժերի այս հարթակում թողնելով ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել