Երբ մենք իմաստավորենք մեր դերը Երկրի վրա,նույնիսկ ամենահամեստ ու աննկատ դերակատարությունը,միայն այդժամ մենք երջանիկ կլինենք: Այդժամ միայն մենք կկարողանանք ապրել և մահանալ հանգիստ,քանզի այն ինչ կյանքին իմաստ է հաղորդում, իմաստավորում է նաև մահը:
Սերը երբեք չի սպառվում: Ինչքան ավելի շատ ես տալիս,այդքան ավելի շատ է մնում: Երբ աղբյուրից ջուր ես վերցնում,օրեցօր այն ավելի մեծահոգի և առատ է դառնում:
Մարդ լինել առաջին հերթին նշանակում է պատասխանատվություն զգալ: Ամոթ զգալ աղքատության հանդեպ,որը,կարծես,և քեզանից կախվա չէ: Հպարտանալ ընկերներիդ ամեն մի հաղթանակով: Գիտակցել,որ դնելով գեթ մեկ աղյուս,դու օգնում ես կառուցել աշխարհը:
Ահա իմ գաղտնիքը,այն պարզ է հնչում.ամենատես է միայն սիրտը: Ամենակարևորը աչքերով չես տեսնի:
Միշտ հիշիր.անլուծելի խնդիրը,անհաշտ հակասությունը ստիպում են քեզ գերազանցել ինքդ քեզ,աճել և զարգանալ` այլ կերպ հնարավոր չէ գլուխ հանել:
Երջանկության չի բերում երջանկության որոնումը: Եթե փնտրես այն, կնստես և նստած կմնաս,չինամանլով,որ կողմ սլանալ: Սակայն դու տքնում ես,կերտում ես,երկնում ես և ,ի պարգևատրումն քո ջանքերի,քեզ դարձնում են երջանիկ
Տեսել եք երբևէ, թե ինչպես է եղեգնը թաքնվում քամուց? Քամին ճոճում է այն և դարձնում ավելի ամուր: Իմաստություն ձեռք է բերում նա, ով ամեն հիմարությունից դաս է քաղում:
Աղբյուրը` http://hakhunts.wordpress.com/2012/02/ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել