Tert.am-ը գրում է․

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի հետ, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմը:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակը: Նա արձանագրել է, որ երկկողմ համագործակցության հարցում առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին: Զրուցակիցները երկուստեք կարևորել են պատգամավորական բարեկամության խմբերի ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության շարունակականությունը, ինչպես նաև փոխայցերի անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Շվեյցարիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում: Նա գոհունակությամբ նշել է, որ 2012 թվականին Հայաստան այցելած հայ-շվեյցարական բարեկամության խումբը մեկնել է նաև Լեռնային Ղարաբաղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել