Այն, որ մարդն այնպիսի վիճակի է հասել, որ ունեցած վարկային բեռի ու անվճարունակության պատճառով ինքնասպանսության փորձ է կատարում, երևի թե ներկայումս գործող Սահմանադրությունը մեղավոր չէ. դե պարզ է անշունչ փաստաթուղթը ինչ մեղավոր կարող է լինել, ինչպես ասում են պետք է բռնելև վերջինիս պահպանության գործին ի պաշտոնե կոչված նույնքան "անշունչ հոգիներ"-ի կոկորդներից, բայց դե .... Ասածս ինչ է: Աշխարհի լավագույն Սահմանադրությունը մշակեք ու ներդրեք Հայաստանում. եթե այն լինելու է սոսկ փաստաթուղթ, ապա անիմաստ է: Նույնքան անիմաստ է խոսել վեհ բաների մասին, եթե ամենատարրական բանը Հայաստանում չի պահպանվում, այն է` մարդու սոցիալական ապահովվածությունը կամ գոնե տարրական պաշտպանվածությունը: Դժվար թե այն երկրներից որոևէ մեկում, որոնց հետ ամեն առիթի, տեղին անտեղին, ոտք ենք մեկնում, նման դեպքեր պատահեն, երբ մարդը պատրաստ լինի իր կյանքի վրա ձեռք բարձրացնի ու միայն վերջին պահին "ջհուդ վաշխառու" դարձած բանկը համաձայնագիր առաջարկի: Սա չտեսնված ու չլսված բան է ու ամենալուրջ մտածելու առիթն է տալիս մեր իշխանություններին: Բանկային գործը երբեք չպետք է նույնանա ամենադաժան ու կույր վաշխառության հետ, ու մարդն ու քաղաքացին, անկախ այն հանգամանքից վճարունակ են կամ ոչ, չպետք է ստորացվեն այն աստիճան, որ գնան ինքնասպանության փորձի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել