Հայաստանում շարունակվում է խորհրդային բանկերում ՀՀ քաղաքացիների ունեցած ավանդների փոխհատուցման գործընթացը, որի շրջանակներում ըստ կառավարության ապրիլի 13-ի թիվ 460 որոշման, փոխհատուցում կստանան մինչև 1930 թ-ը ծնվածները և ազատամարտիկները՝ անկախ տարիքից ու հաշմանդամության կարգ ունենալ-չունենալու հանգամանքից: 
Հաշվի առնելով Հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր ու հատկապես բնակչության վճարունակության անելանելի վատ վիճակը այն, ինչպես ասում են, էլի մի որոշ ժամանակ "դարդին դարման" կլինի, թեև եթե հարցին նայենք օբյեկտիվ, ապա մեր կենտրոնական իշխանությունները նույնիսկ այս հարցում "քյար անելու" տրամաբանությամբ են առաջնորդվում: 
Նախ անհասկանալի է Կառավարության սահմանած փոխհուտցման դրամական չափի սանդղակը`

----
-1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84
-1001-ից մինչև 3000 (ներառյալ) 84000+ (ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)
-3001-ից մինչև 5000 (ներառյալ) 142800+ (ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)
-5001-ից մինչև 10000 (ներառյալ) 176400+ (ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8)
-10000-ից ավելի 216400+ (ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4):

-----
Ինչ չափորոշիչներով է առաջնորդվել կառավարությունը նման սանդղակ սահմանելոց կամ ինչքանով է համապատասխանում խորհրդային ռուբլու հանդեպ ՀՀ դրամի փոխարժեքային իրական հարաբերակցությունը կամ ինչ համամասնությամբ են կազմվել գործակիցները, մնում է անհայտ: Սակայն ամենապարզ հաշվարկը ու նաև հիշողությունը, մի բան են հուշում, ասենք, յոթ հարյուր ռուբլի ունեցող ավանդատերը իր ավանդով խորհրդային ժամանակներում շատ ավելի ապահովված էր, քան այժմյան, ներկայիս չափանիշներով հաշվարկված հիսունութ հազար ութ հարյուր դրամ փոխհատուցում ստացողը: Սա պարզ ու հասարակ հաշվարկ է ու ոչ գունագեղ դիագրամներ են սրա համար պետք, ոչ բարդ տերմինաբանություն կամ տնտեսագիտական ֆինանսական լուրջ գիտելիքներ: 
Իհարկե ճիշտ կլիներ, ու նաև ազնիվ, եթե կառավարությունը գոնե հիմա, որ արդեն մտել ենք ԵՏՄ, վերանայեր այս հարցը ու գոնե մասնակի համապատասխանեցներ փոխհատուցվող գումարն ու իրական նույն գումարի իրական արժեքի միջև տարբերությունը, թեկուզ և այն բանի գիտակցումով, որ ժամանակին Հայաստանյան իշխանությունները ավանդները սառեցրեցին, որովհետև խնդիր ունեին ռուբլու պարտքը վերադարձնել ռուսներին ու պարզ ասած խորհրդային ռուբլին հավաքեցին ու հետ վերադարձրեցին Մոսկվային, մեզ դրամ տալով կոպեպների փոխարեքային հարաբերակցությամբ ու հիմա մենք, որ օգնել ենք մեր պետությանը իր թիվ մեկ պարտքը փակելու, գոնե մասամբ ազնվաբար փոխհատուցում ստանանք քսան և ավելի տարիներ հետո մեր կրած զրկանքների դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել