Գործի եմ, ու գործերով կարիք առաջացավ ձեռք բերել ևս մեկ բանկային քարտ։

Տենց դուրս եկա ու քայլեցի դեպի x բանկ։

Բանկում հաճախորդների պատճառով մեծ հերթ էր գոյացել, տենց մի կես ժամ 45 րոպե սպասեցի, ու էդ ընթացքում մտածում եմ, ինչ լավ կլիներ,որ ես քարտ ստանալու հայտը մարդ օնլայն լրացներ, հետո 3 օրից գար, իրա վճարումը կատարեր, քարտը վեկալեր գնար, տենց մտքերով տեղեկատուին հարցնում եմ, արդյոք նրանք ունեն տենց ծառայություն, բայց պարզվեց չունեն։ Մի 15 րոպե մնալուց հետո, առանց գործարքս կատարելու, դուրս եկա, ու քայլում եմ դեպի օֆիս, ու էդ ամբողջ ընթացքում մտածում եմ օնլայն տարբերակի մասին։

Մեկ էլ հոփ, կողքս տեսնում եմ y բանկը, ու միանգամից հիշում նրանց facebook_յան գովազդը, որ նրանք ունեն օնլայն քարտ պատվիրելու ծառայությունը, զանգում եմ բանկ, արագ-արագ հարցերիս պատասխանում են։ Ու տենց ուրախ-ուրախ գալիս մտնում եմ z սուպերմարկետը որպեսզի գործընկերոջս համար քաղցր ձողիկ գնեմ, տենց մտնում եմ քաղցրավենիքի բաժին, աշխատողը մի 5 րոպեյա չկա, տենց գալիսա, ասում եմ ինձ 2 հատ քաղցր ձողիկ տվեք, ասումա էդ մեր բաժնում չի դիմացնա, դիմացը գնում եմ մի 3 րոպե սպասում եմ, ասումա էդ հացի բաժնումա ու տենց քաղցր ձողիկ առնելս տևումա մի 10 րոպե։

Ասածս ի՞նչ էր, օնլայն բիզնեսը կզարգանա Հայաստանում, հենց մենակ անհատների թերությունների պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել