Բոլորին էլ հայտնի է Զարուհի Փոստանջյանը իր «էկսցենտրիկ» պահվածքով։ «Քաղական գործիչ», որը ջանք ու եռանդ չի խնայում և պահը չի կորցնում պատասխանատու պահերին ուշադրություն շեղելու և հասարակության սպասումները այլ ուղղությամբ տանելու համար։
Հիմա եկել է հերթական պահը, երբ ոչ իշխանական ուժերը՝ այդ թվում նաև Ժառանգությունը, միացել և պայքարի են մղվել երկիրը այս օրհասական իրավիճակից դուրս բերելու և ժողովրդի հոգսը թեթևացնելու համար, նորից հայտնվել է Զարուհի Փոստանջյանը և փորձում է շեղել հասարակության ուշադրությունը։
Ավելի ճիշտ կլիներ, որ Զարուհի Փոստանջյանը այս պարագայում կամ լռեր, կամ էլ քաղաքական կոռեկտություն պահեր և հետևեր իր հարազատ կուսակցության ղեկավարությանը, որոնք ելել են պայքարի։
Վաղուց արդեն ժամանակն է, որ Զարուհի Փոստանջյանը կողմնորոշվի թե հարթակի որ կողմում է ինքը, քանի որ նմանօրինակ քաղաքական վարքագծով ինքը ստիպում է մտածել, որ Ժառանգությունում չկա միասնական դիրքորոշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել