Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ազատ, անկախ պետություն է: Իր անկախությունը ձեռք է բերել բացառապես ժողովրդավարական եղանակով, առավել ևս այժմյան ԵՎրոպային բնորոշ բոլոր օրենքներով ու կարգերով:Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրեն պարտադրված պատերազմում, կրկին, բոլոր միջազգային նորմերով իր բնակչությանը պաշտպանել է նրա վրա հարձակված  «հարևան» Ադրբեջանից: Ասեմ ավելին՝ ԼՂՀ ավելի մոտ է Եվրոպական երկիր դառնալուն, քան ՀՀ-ը, ուստի չպետք է բացառել, որ ԼՂՀ նույնպես ՀՀ-ից անկախ սկսի իր բանակցությունները ԵՄ ազատ առևտրի գոտի միանալու համար: Այստեղից հետևություն, եթե ԼՂՀ միանա ԵՄ, իսկ ՀՀ ԵՏՄ, ապա ստացվում է, որ մենք ունենում ենք եվ ԵՄ և ԵՏՄ: Այնպես, որ պետք է ամեն բան անել, որպեսզի ազատություն քարոզող մեր եվրոպացի ընկերները սկսեն բանակցել ԼՂՀ-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել