«Երկիրը փոխելու համար պարտադիր չէ աշխատել պետական կառույցում»,­ նման տեսակետ է հայտնել Ռուբեն Վարդանյանը: Սա ասում է մի մարդ ով Հայաստանում չի զբաղեցնում բարձր պաշտոն, իսկ մեզ մոտ լրիվ հակառակն է:Յուրաքանչյուր ոք ցանկանում է պետական ապարատում տեղավորվել՝ երկիրը փոխելու, կամ վերստին կառուցելու տեսլականով: Գոնե նման հեղինակություն ունեցող մարդկանց խորհուրդներին հետևեք: Միայն իշխանության մեջ լինելու մոլուցքով տառապելու փոխարեն նախ փոխեք ձեզ, ապա նոր ձեզ շրջապատող աշխարհը և դա արեք Չերչիլի խոսքը հիշելով.«Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը»:
Առողջ եղեք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել