Ամսի 10-ին ստորագրված ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ ֆերմերների մոտ` անկախ ոլորտից: Այս թոհուբոհը պայմանավորված է նրանով, որ հիմնական արտադրողները մեծ հույսեր են կապում ռուսական «անծայրածիր» շուկայում իրենց ապրանքը վաճառելու հետ: Եթե մինչ օրս մարդիկ մտածում էին, թե որտեղ կարելի է վաճառել լճացման վտանգի տակ գտնվող «պրոդուկտը», ապա հիմա արդեն նրանց հիմնական խնդիրն է՝ արտերկրի շուկայի տեմպին հավասար արտադրել և շուկայում իրենց ուրույն տեղը գրավել: Բնական է, որ շատերը ներկայիս տեմպերով չեն կարողանալու բավարար առաջարկ ունենալ՝ մինիմալ պահանջարկի ծավալն ապահովելու համար և կանգնելու են ծավալների մեծացման խնդրի առջև: Այս խնդիրն ունի 2 լուծում` 1.Դիմել ռիսկի, վարկ-պարտք վերցնելով մեծացնել ծավալները ու փորձել ստեղծել սեփական շուկան. 2.Անդամակցել որևէ հասարակական կամ այլ կազմակերպության, որտեղ կան նույն առաջարկն ունեցող արտադրողներ, և շուկայում ներկայանալ թիմով, որը, բնականաբար, ունի լավ ու վատ կողմեր. ա) Թիմային աշխատանքի դեպքում՝ ծավալների խնդրի պայմաններում (անկում, ընթացիկ այլ խնդիրներ), գործընկերը կարող է ծածկել նրա պակասորդը՝ իր ապրանքով. այդպես նա զերծ կմնա տույժ տուգանքներից. բ) Նա ներկայանալի կլինի միայն թիմով. իսկ դրա անդամներից յուրաքանչյուրի սխալ կամ «ոչ մաքուր» աշխատելաոճի հետևանքները անդրադառնալու են թիմի անդամներից յուրաքանչյուրի վրա: Հ.Գ. ԵՏՄ-ին անդամակցությունից` ռիսկերի ճիշտ հաշվարկների, հնարավոր խնդիրների լավ ուսումնասիրման դեպքում կշահի թե արտադրողը, թե փոքր արտադրողներին ներկայացնող «միջնորդը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել