Հայաստանի հավաքականն անցկացրեց «բաց» մարզումFfa.am-ը գրում է․

Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց էին ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում սերբերի հետ խաղում վնասվածք ստացած Էդգար Մանուչարյանը, մասնակցեցին մարզմանը: 

Հիշեցնենք, որ Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը կկայանա վաղը`Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 20:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել