Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։ 

12. Տոլմա, Հայաստան

Տոլման հանդիսանում է հայկական տոնական սեղանների զարդը։ Անհնար է պատկերացնել հայկական տոնական սեղանն առանց այս ավանդական ճաշատեսակի։ Տոլման ուրարտական խոհանոցի ամենահայտնի ճաշատեսակներից է. «տոլմա» բառն առաջացել է «դոլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»։ Սկզբնական շրջանում տոլման փաթաթել են խաղողի տերևով, հետագայում նաև կաղամբի տերևով, ինչպես նաև լցրել են միջուկը հանած բանջարեղենների մեջ։ Լայն տարածում ունի ինչպես մսային, այնպես էլ պասուց տոլման։ Պասուց տոլման հատկապես լայն կիրառում է ստանում պահքի շրջանում։ Կան տոլմայի զանազան տեսակներ, օրինակ՝ փլըտուծ, փըթէ–փըլէ և այլն։

11. Հարավային Կորեա, բուլգոգի

nationaldishes13 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Այս ճաշատեսակի անվանումը թարգմանաբար նշանակում է «կրակոտ միս»։ Սա տիպիկ հարավկորեական ուտեստ է, որը սվրբ. բաղկացած է լինում տապակված ու մարինացված տավարի մսից։ Մարինադն իրենից ներկայացնում է քունջութի ձեթի, սոյայի սոուսի, սխտորի, սոխի, կոճապղպեղի, շաքարավազի, գինու, կանաչ սոխի, երբեմն նաև սնկերի խառնուրդ։  Հարավային Կորեայի բազում ռեստորաններում սեղանների մեջ հատուկ անկյուն կա, որտեղ դրված են խորոված պատրաստելու համար անհրաժեշտ պարագաները։ Այդ ռեստորանների այցելուները կարող են ինքնուրույն գրիլի վրա տապակել միսը։   

10. Ֆրանսիա, բարակ բլիթներ

nationaldishes14 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Այս շատ բարակ բլիթները սվրբ. պատրաստվում են սպիտակ ալյուրից։ Դրանք մատուցվում են տարբեր լցոններով։ Այս բլիթները կարող են լինել ինչպես քաղցր (մրգային ջեմով, ելակով, թխկու օշարակով և այլն), այնպես էլ աղի (պանրով, խոզապուխտով, ձվերով, արտիճուկով, սնկերով)։

9. Չինաստան, բադ պեկինյան ձևով

nationaldishes15 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Սա Չինաստանի ամենահայտնի կերակրատեսակներից է։ Խրթխրթան կաշվով բադը մատուցվում է կանաչ սոխով, վարունգներով ու բարակ բլիթներով։ Երբեմն ավելացնում են նաև կծու սոուս։  

8. Բրազիլիա, ֆեյժոադա

nationaldishes16 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Այս սննդարար ու համեղ կերակրատեսակի կարևոր բաղադրատարրերը լոբին ու խոզի կամ տավարի թարմ միսն են։ Այս ճաշատեսակը պատրաստվում է կարմիր լոբուց, մսամթերքից և նվազագույնը երկու տեսակի ապխտած նրբերշիկներից։ Ֆեյժոադան սվրբ. մատուցվում է սպիտակ բրնձով ու նարինջներով, որոնք նպաստում են նյութափոխանակությանը։

7. Ուկրաինա, բորշչ

nationaldishes17 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Բորշչը հայտնի է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրներում։ Կարիք կա՞ բացատրել, թե ինչից է այն պատրաստվում։ Բոլորս էլ գիտենք այս ճաշատեսակի թե՛ համը, թե՛ բույրը, թե՛ բաղադրատարրերը։ Բորշչի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն երկրորդ օրն էլ ավելի համեղ է լինում։  

6. Թաիլանդական լապշա

nationaldishes18 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Սա լավ տապակած «բրնձալապշա» է։ Այն մատուցվում է ռեստորաններում, սակայն այն հնարավոր է գնել նաև փողոցային վաճառակետերից։ Պատրաստվում է ջրով թթված բրնձի չոր լապշայից, որը տապակում են ձվերով և կտրատված տոֆույով։ Իբրև համեմունք օգտագործվում են զանազան բաղադրատարրեր՝ հնդկարմավի փափկամիս, ձկնային սոուս, չոր ծովախեցգետիններ, սխտոր, սոխ-շալոտ, չիլի և այլն։ Այս ուտեստը մատուցվում է լայմի դիլիմներով և տապակած գետնընկույզով։ Որոշ շրջաններում այս ճաշատեսակի մեջ ներառվում է նաև թարմ ծովախեցգետին կամ հավի միս։

5. Վենեսուելա, արեպա

nationaldishes20 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Եգիպտացորենի ալյուրից պատրաստված այս բլիթները երբեմն համարվում են նաև կոլումբիական խոհանոցի ազգային կերակրատեսակը։ Երկրի տարբեր շրջաններում արեպայի պատրաստման տարբեր եղանակներ կան։ Օրինակ արևմտյան Վենեսուելայում արեպայի տրամագիծը 77-20 սմ-ի հասնում, իսկ հաստությունը՝ 2 սմ-ի։ Ներկայումս այս ճաշատեսակի պատրաստման համար էլեկտրական հատուկ սարքավորումներ կան, որոնք թույլ են տալիս ընդամենը 7 րոպեում պատրաստել համեղ արեպա, իսկ սովորական եղանակով պատրաստելու դեպքում պահանջվում է մոտ 15-25 րոպե։  

4. Սինգապուր, չիլի ծովախեցգետին

nationaldishes22 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Ինչպես կարելի է կռահել անվանումից, ծովամթերքներից պատրաստված այս ախորժելի ճաշատեսակի կարևորագույն բաղադրատարրը ծովախեցգետինն է։ Ծովախեցգետինները տապակվում են լոլիկների ու չիլիի թանձր սոուսի մեջ։ Այս ճաշատեսակը ներառվել է աշխարհի ամենահամեղ ճաշատեսակների հիսնյակում՝ զբաղեցնելով այնտեղ 35-րդ հորիզոնականը։

3. Սերբիա, պլեսկավիցա

nationaldishes23 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Այս բալկանյան կերակրատեսակը պատրաստվում է տարբեր տեսակի աղացած մսերից։ Սերբական ավանդական պլեսկավիցան պատրաստվում է ոչխարի, խոզի ու տավարի մսի խճողակի խառնուրդից։ Միսը տապակում են սոխով ու մատուցում բանջարեղենով ու խավարտով։ Վերջերս այս սննդարար ու համեղ ճաշատեսակը սկսել է տարածում ստանալ Եվրոպայի տարբեր երկրներում։

2. Նոր Զելանդիա, բեկոնով ու ձվերով կարկանդակ

nationaldishes24 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Այս կարկանդակը բաղկացած է բեկոնից, ձվերից, սոխից, ոլոռից, լոլիկից ու պանրից։ Այդ պատճառով էլ այն բավականին կալորիական է։ Այն երբեմն մատուցում են կետչուպով։ Այս կերակրատեսակը հայտնի է նաև հարևան Ավստրալիայում։

1. Բելգիա, Moules-Frites

nationaldishes25 25 удивительно вкусных национальных блюд, которые обязательно нужно попробовать

Moules-Frites-ը համարվում է Բելգիայի ազգային ճաշատեսակը, սակայն այն հայտնի է նաև Ֆրանսիայում և Եվրոպայի մի շարք այլ երկրներում։ Moules-Frites-ի ամենաուշագրավ հատկությունը նրա քաշն է։ Մեկ չափաբաժին Moules-Frites-ը ցանկացած բելգիական ռեստորանում 1.5 կգ է կազմում։ Այս ճաշատեսակը բաղկացած է միդիաներից ու կարտոֆիլ ֆրիից։ Սվրբ. միդիաներն ու կարտոֆիլ ֆրին տարբեր ափսեներում են մատուցվում, որպեսզի կարտոֆիլը շատ չփափկի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել