Հետաքրքիր է, որ հայի գենի մեջ վաղուց ամրագրված է երգը պարը, ու չնայած առնվազն 100 տարի է հայի իր պատմական հայրենիքը կարցրել է սակայն այնտեղի համն ու հոտը երգն ու պարը արյան գենով է փոխանցվում սենդեսերունդ: Երեկ արմատներով մշեցիների հետ հարսանյաց արարողության էի մասնակցում. հանկարծ հնչեց մշո յարխուշտա ու պարահրապարակում կազմվեց երեք սերունդներից կազմված խումբ: Այնպես էին պարում մշո յարխուշտան ասես կանգնած լինեին Տարոն գավառի <պարիսպների> վրա ու հաղթանակի պարն էին պարում: Նրանցից ոչ ոք չի տեսել Սասունը, Մուշը սակայն պատմական հիշողության մեջ դեռ դաջված է հաղթողի պարը, մշեցու պարը ու հայոց հաղթանակի պարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել