Եվ ուրեմն, քանի դեռ ֆեյսբուքը չեն անջատել մի բան ասեմ...

Իրականում այն ինչ հորջորջվում է ընդդիմություն, չի արտացոլում ժողովրդի ընդդամադիր հատվածի տեսակետը և չի սպասարկում նրա շահերը: Հայաստանում գործող ընդդիմության (ինչպես նաև իշխանության) ծավալած գործունեությունը պետք է բխի բացառապես Հայաստանի Հանրապետության (հետևաբար ՀՀ քաղաքացու) շահերից: Ինքնիշխանության կորստի գնով, ոչ ժողովրդավարական մեկ այլ կառույցի Հայաստանի անդամակցությանը կողմ (կամ նույնիսկ ձեռնպահ) արտահայտվող ցանկացած քաղաքական ուժ չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության իշխանություն կամ ընդդիմություն: Հետևաբար քանի դեռ չկա ՀՀ-ը և ՀՀ քաղաքացու շահը գերակա շահ հռչակած քաղաքական ուժերի կոնսոլիդացիա՝ չկա իրական ուժ, որը կկարողանա իրագործել հայ ժողովրդի և Հայաստան պետության ստեղծմանն ու հզորացմանը ուղղված ծրագիր: Եվ...

Քանի որ, ցանկացած շարժման կմախքը պիտի կազմի մտավորականությունը, առաջարկում եմ կազմել ցուցակ այն մարդկանց (մտավորականների), ովքեր որ ի վիճակի են համախմբվել և իրենց շուրջը համախմբել բոլոր մտահոգ հայաստանցիներին և հայերին: Ընդ որում, այդ ցուցակը կարող է հանդիսանալ նաև յուրօրինակ իլյուստրացիայի ձև, քանի որ բոլորս էլ գիտենք մեր շրջապատի «շպիոն օնիկին»:

Սկզբի համար յուրաքանչյուրս առաջարկում ենք երեք անուն, առանց քննարկման: Թե ով ում «շպիոնն» է կքննարկենք հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել