Կարեն Պետրոսյանի դին դեռ Չինարի չի հասել, պիտի փորձաքննություններ լինեն.
Կարենը սովորական գյուղացի տղա էր, ով միգուցե ոգելից խմիչքի ազդեցությամբ, միգուցե ուղղակի չկողմնորոշվելով հատել էր սահմանը.
Կարենը տանը սպասողներ ուներ ու շատ էր խնդրում, որ իրեն տուն ուղարկեն. այ սրան էր խնդրում՝ «ադրբեջանի ազգային հերոս» ռովշան աքպերովին. բայց ինքը որոշել էր, որ 4 հաստավզի կողմից բռնված Կարենի կողքը պիտի հպարտ կանգնի ու շարունակի հերոս- հերոս խաղալ. 
Ամռանն Արցախում Մովսես Հակոբյանը մի միտք ասեց՝ «Ամաչում եմ, որ իր նմանները համազգեստ են կրում».
հա, ես էլ եմ ամաչում. 
ՀԳ. աքպերովի բոլոր «լավ» կողմերի մասին հիանալի գիտեն նաև ադրբեջանական բանակի զինվորները.
նենց որ՝ ճանաչենք.
ադրբեջանական զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, ազգային հերոս, ռովշան մարդասպան աքպերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել