«100 ՀԱՐՑ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հարց (54) 

Ցայսօր որևէ դեպք հայտնի չէ Ընդհանրական Եկեղեցու պատմության մեջ,որ Սուրբ Հաղորդության պատճառով մարդ հիվանդանա կամ ինչ-որ վարակ ձեռք բերի: Մարդիկ հաղորդվել են նույնիսկ համաճարակների ժամանակ, բայց չեն հիվանդացել: Չպետք է մոռանալ, որ Եկեղեցու այս խորհուրդը նաև բժշկող զորություն ունի: Աներեր հավատքով, և ոչ թե կասկածամտությամբ պետք է մոտենալ Սուրբ Հաղորդությանը: Իսկ մեր մեջ նման մտքեր կամ թերահավատություն է սերմանում հենց սատանան, որպեսզի քիչ, կամ ընդհանրապես չհաղորդվենք: Բացի այդ, սկիհի մեջ մնացած Սուրբ Հաղորդությունը վերջում ճաշակում է պատարագիչ հոգևորականը:
Եթե նման վտանգ լիներ, ապա բազում հոգևորականներ այդ պատճառով կենդանի չէին լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել