Այսօրվանից մեծ էկրաններին է աշնան ամենասպասված ֆիլմը: «Սուպեր մամա»-ն ծիծաղ, ժպիտներ, ինչու ոչ, նաև արցունքներ կպարգևի հանդիսատեսին:

Ֆիլմի փակ դիտմանը հավաքվել էին ֆիլմի ստեղծողները, դերասանները, նրանց ընկերները, հայկական կինոինդուստրիայի և հեռուսատտեսության ճանաչված  դեմքերը:

Կատակերգության գլխավոր կերպարները  մարմնավորում են Հայկ Հարությանը, Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը:  Ի դեպ, Հայկոն ֆիլմում նաև հենց սուպեր մամայի կերպարով  է ներկայանում:

Թե ինչ էր կատարվում նախքան կինոդիտումը և դրանից հետո, ներկայացնում է ArmStar.am-ը հյուրերի հետ զրույցներով և միջոցառման ֆոտոշարքով:

Հայկ Մարության

Իմ ներկայացրած նախորդ ֆիլմերից «Սուպեր մաման» տարբերվում է դրամատուրգիայի խորությամբ, այստեղ խաղում եմ երկու կերպարներ, որոնք միմյանցից  լիովին տարբեր են: Տղամարդը խաբեբա, մարդկանցից գումար շորթող է, իսկ կնոջ կերպարն առավել  ազնիվ ու մարդամոտ է: Ֆիլմն արդեն ներկայացրինք հանդիսատեսին դատին և այժմ շատ ուրախ, երջանիկ ու բավարարված եմ: Իրոք ցանկանում էի, որ նման արձագանքներ, լիաթոք ծիծաղ հնչեր:  

Գարիկ Պապոյան

Առաջին անգամ էի գեղարվեստական  ֆիլմում նկարահանվում և այն բառը,  որով  կարող եմ տպավորությունս ներկայացնել, «շատ լավ»-ն է: Ինձ համար շատ հետաքրքիր, նոր աշխարհ եմ բացահայատել: Ես  կարող էի այդ աշխարհից հիասթափված հեռանալ, քանի որ սա միակ հնարավորությունը չէ, որ ես իմ սիրած գործով զբաղվեմ:

 Այս առաջարկի համար մտածել, քննարկել եմ այն և ընդունել ՝ ելնելով պրոֆեսիոնալ  անձնակազմից:  Նրանք կարող էին այնպես անել, որ այդ առաջին զգացողությունները վատը լինեին, բայց ինձ շահագրգռեցին հետագա աշխատանքների համար:  Ես ցանկանում եմ, որ այս շնորհակալական խոսքերով անձնակազմը հասկանա, թե որքան հաճելի էր իրենց հետ համագործակցելը:

 Նկարահանումները շատ ուրախ են անցել, չնայած չեմ կարող առանձնացնել դրանցից մեկը, քանի  որ վատ հիշողություն ունեմ (ծիծաղում է),  բայց հավաստիացնում եմ,  եթե լավ տպավորություններ ունեմ, ուրեմն ամեն ինչ լավ է եղել:

Անի Խաչիկյան 

Ֆիլմի կերպարը համապատասխանեցնելով ինձ՝ առաջարկեցին խաղալ, ես սիրով ընդունեցի, քանի որ այլ պատասխան չէր էլ կարող լինել: Նկարահանումը հաճելի գործընթաց էր, շատ լավ մարդկանց հետ աշխատեցի և ծանոթացա:

Ամեն օրը շատ ուրախ,  յուրօրինակ և հագեցած էր: Իրոք շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց նման թիմի հետ աշխատելու և նոր փորձով հարստանալու համար:

Անդրանիկ Հարությունյան

Ֆիլմի անձնակազմի անդամներից ոմանք արդեն դիտել էին  ֆիլմը և նշում էին, որ կերտածս կերպարով տարբերվում եմ մնացածներից:  Նախորդ ֆիլմերի իմ կերպարներից էլ տարբերվում եմ, օրինակ՝ ձայնով, որը հայկական քյառթու տղայի բարակ ձայն է : (ծիծաղում է): Հուսամ հանդիսատեսը  իրոք կսիրի մեր կերպարները:

Հրաչ Քեշիշյան

Շատ դրական, հագեցած, ուրախ ֆիլմ էր: Ուրախ եմ ընկերներիս համար, ովքեր այսպես հաջող և գեղեցիկ ֆիլմ են նկարահանել, նաև ուրախ եմ  մեր հանդիսատեսի համար, որ ևս մեկ որակյալ ֆիլմ ունեցան:

Հպարտորեն կարող եմ ասել, որ մենք մեր կինոարտադրությունում ունենք  նման լավ ֆիլմ, որը շատ հանգիստ կարող ենք ներկայացնել այլ ազգերին:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել