Լարված իրավիճակ է ստեղծվել Թուրքիայի արևելյան նահանգներում: Մասնավորապես Իգդիր քաղաքում բախումներ են սկսվել ոստիկանության և ցուցարարների շուրջ 500 հոգանոց խմբի դեմ, որոնք ցանկանում էին գնալ թուրք-սիրիական սահման՝ պայքարելու ԻՇԻՊ-ի հարձակման դեմ, որը պաշարել է Քոբանի քաղաքը, սակայն բանը հասել է նրան, որ ցուցարարների շպրտած քարերից կոտրվել են ադրբեջանական մի կազմակերպության պատկանող ապակիները, ինչի հետևանքով տեղի է ունեցել կատաղի բախումներ ցուցարարների խմբի և կազմակերպության ադրբեջանցի աշխատակիցների միջև: Բախումները այնքան կատաղի են եղել, որ ոստիկանությունը ստիպված է եղել բարիկադ կառուցել երկու կողմերի միջև... Դե իսկ Թուրքիայի Դողուբայազիդ քաղաքում էլ ցուցարարները այրել են Թուրքիայի դրոշըը և փակել են թուրք-իրանական սահման տանող ճանապարհը...,- տեղեկացնում է թուրքական <Աքշամը>...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mushegh.khudaverdyan/posts/588302804631926?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել